Քուվեյթը իրանցի 47 բանտարկյալի է արտահանձնել

22:05 • 28.05.16

Քուվեյթը Իրանին է փոխանցել 47 իրանցի բանտարկյալների, ովքեր իրենց պատիժը կրում էին էմիրությունում: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն`  վկայակոչելով Քուվեյթի ԱԳՆ-ի հայտարարությունը` բանտարկյալների փոխանցումն իրականացվել է երկու երկրների միջև կնքված կալանավորների փոխանակման մասին համաձայնագրի շրջանակներում:


«Մարդու իրավունքների կանոնադրության և միջազգային պայմանավորվածությունների շրջանակներում Քուվեյթի պարտականություններին համապատասխան ներքին գործերի փոխնախարար Հալեդ ադ-Դեյինը հրաման է արձակել Իրանին իր 47 քաղաքացիներին փոխանցելու մասին, ովքեր ազատազրկման են դատապարտված», - ասվում է հաղորդագրությունում:


Նախարարությունից նշել են, որ տվյալ որոշումը կայացվել է կալանավորներին հայրենիք վերադարձնելու մասին երկկողմ համաձայնագրի հիման վրա:

 

Քուվեյթը իրանցի 47 բանտարկյալի է արտահանձնել