Միջերկրական ծովում 45 ներգաղթյալի դի է հայտնաբերվել

09:33 • 28.05.16

Իտալիայի ռազմածովային ուժերը 45 ներգաղթյալի մարմին են հայտնաբերել, ովքեր մահացել են Միջերկրական ծովում հերթական նավաբեկության ժամանակ, ևս տասնյակ մարդիկ համարվում են անհետ կորած, գրում է Корреспондент-ը:

 

Նավի խորտակման վայրում գտնվում է Իտալիայի ՌԾՈւ-ի Vega նավը և այլ փրկարարական մոտորանավակներ:

 

«Vega նավը խորտակվող նավից փրկել է 135 ներգաղթյալի: Հայտնաբերվել է 45 մարմին, որոնումները շարունակվում են»,- ասվում է իտալական ՌԾՈւ-ի հաղորդագրությունում:

Միջերկրական ծովում 45 ներգաղթյալի դի է հայտնաբերվել