Իտալական և իռլանդական նավերն ավելի քան 500 ներգաղթյալների են փրկել Միջերկարկան ծովում

20:20 • 28.05.16

Իտալիայի առափնյա ծառայությունը և իռլանդական նավը Լիբիայի ափերի մոտ ավելի քան 500 ներգաղթյալների են փրկել շաբաթ օրը Միջերկրական ծովով անցնող մաքսանենգ նավերից: Associated Press-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացրել են երկու երկրների պաշտոնական ներկայացուցիչները:


Իռլանդիայի ռազմաօդային ուժերի տեղեկացմամբ`  Le Roisin նավը, որը մայիսին ծով էր դուրս եկել ներգաղթյալներին գտնելու և փրկելու նպատակով, 123 փախստականի է փրկել: Եվս մեկ մարդ զոհվել է:


Իտալիայի ռազմածովային ուժերին պատկանող նավը ռետինե նավով տեղափոխվող 101 ներգաղթյալների է փրկել: Իսկ Իտալիայի առափնյա ծառայության անձնակազմը հայտնել է ևս 322 ներգաղթյալների փրկության մասին:


Այս շաբաթվա ընթացքում Միջերկրական ծովում մի քանի հազար ներգաղթյալ է փրկվել:


Միգրացիոն հարցերով միջազգային կազմակերպության տվյալներով` տարեսզբից 194 611 մարդ է ժամանել Եվրոպա: Միևնույն ժամանակ 1475 մարդ անհետ կորած է համարվում:


 

Իտալական և իռլանդական նավերն ավելի քան 500 ներգաղթյալների են փրկել Միջերկարկան ծովում