Հակառակորդը հրադադարը խախտել է միայն հրաձգային զինատեսակներից. ԼՂՀ ՊՆ

08:52 • 28.05.16

 

Մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական անդորրը, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
 

Հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է միայն տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից:
 

ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

 

 

Հակառակորդը հրադադարը խախտել է միայն հրաձգային զինատեսակներից. ԼՂՀ ՊՆ