Ռուսաստանը ինքնաոչնչացվող անօդաչու սարք է ստեղծելու

13:06 • 28.05.16

Ռուսաստանում անօդաչու թռչող սարքը փոփոխվել է՝ որպես զինատեխնիկա օգտագործվելու համար. հաղորդում է ТАСС-ը՝ ռազմական արդյունաբերության համակարգի աղբյուրի հղումով։


Նախնական տեղեկություններով՝ նա ստացել է մարտական մաս և ոչնչացնելու է թիրախը՝ ինքը պայթելով։


«Այժմ ստեղծվում է «անօդաչու թռչող սարք», որը աշխատելու է  ինքնաոչնչացման սկզբունքով, այսինքն պայթելու է՝ թիրախին հասնելուց հետո»,-ասել է աղբյուրը։


Նա հավելել է, որ զարգացման հիմքում հանդիսանում է արդեն գոյություն ունեցող մոդելները, քանի որ այդպես ավելի արդյունավետ ու էժան է։

Ռուսաստանը ինքնաոչնչացվող անօդաչու սարք է ստեղծելու