Թրամփի կողմնակիցների ու հակառակորդների ցույցերը վերաճել են անկարգությունների ու ոստիկանների հետ բախումների (տեսանյութ)

11:36 • 28.05.16

Ամերիկյան Սան Դիեգո քաղաքում Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի կողմնակիցների ու հակառակորդների ցույցերը վերաճել են զանգվածային անկարգությունների և ոստիկանների հետ բախումների:

 

Ոստիկանությունը որոշել է ուժ գործադրել ցուցարարների նկատմամբ այն բանից հետո, երբ երկու հակամարտող ճամբարների անդամները սկսել են վիճաբանել, այնուհետև միմյանց վրա ձվեր և շշեր են նետել:


Իրավապահ մարմինների աշխատակիցները մտել են ամբոխի մեջ և փորձել բաժանել նրանց, սակայն ցուցարարները սկսել են ուժ կիրառել նրանց նկատմամբ: Դրան ի պատասխան` ոստիկաններն արցունքաբեր գազ են բաց թողել, իսկ նրանց, ովքեր ավելի ագրեսիվ են իրենց պահել, ծեծել են մահակներով և ձերբակալել:

 

San Diego Union Tribune-ի համաձայն՝  առնվազն 10 մարդ է ձերբակալվել, 18-ն էլ՝ տուժել, նրանց բժշկական օգնություն է պահանջվել:

 

 

Թրամփի կողմնակիցների ու հակառակորդների ցույցերը վերաճել են անկարգությունների ու ոստիկանների հետ բախումների (տեսանյութ)