Մեքսիկայում առևանգել են «Օլիմպիակոսի» հարձակվող Ալան Պուլիդոյին

22:54 • 29.05.16

Մեքսիկայի Տամաուլիպաս նահանգում առևանգել են հունական «Օլիմպիակոսի» և Մեքսիկայի հավաքականի հարձակվող Ալան Պուլիդոյին:

Ինչպես տեղեկացնում է The Guardian-ը` 25-ամյա մեքսիկացուն առևանգել են շաբաթ երեկոյան` Սիուդադ-Վիկտորիա հայրենի քաղաքի մոտակայքում տեղի ունեցած խնջույքից հետո:

Պաշտոնական աղբյուրի հաղորդմամբ` խնջույքից դուրս գալուց հետո նրա մեքենան շրջապատել են դիմակավորված անձինք:

Մեքսիկայում առևանգել են «Օլիմպիակոսի» հարձակվող Ալան Պուլիդոյին