Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության փոխչեմպիոն

19:51 • 29.05.16

Շվեյցարական Բեռն քաղաքում ավարտվեց մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացնող Արթուր Ավետիսյանը դարձավ արծաթե մեդալակիր,- տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Օղակների վարժության երիտասարդների պայքարում Ավետիսյանը հավաքեց 14,300 միավոր եւ դարձավ Եվրոպայի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն: Առաջին տեղում 14,358 միավորով Գերմանիայի ներկայացուցիչ Նիկ Կլեսսինգն էր:

Մինչ այս Հայաստանի հավաքականի անդամներից Հարություն Մերդինյանը նժույգթափեր վարժությունում դարձել էր Եվրոպայի չեմպիոն, իսկ Արթուր Դավթյանը (հենացատկ) եւ Վահագն Դավթյանը (օղակներ) արծաթե մեդալակիրներ:

Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության փոխչեմպիոն