Անհայտ կանադացին ավելի քան 7.5 մլն դոլար է շահել ազգային վիճակախաղով

21:44 • 29.05.16

Կանադայի դեռևս անհայտ բնակիչը 9.8 մլն կանադական դոլար ($7,54 մլն) է շահել ազգային ամենատարածված վիճակախաղերից մեկով: Այս մասին հայտնում է ТАСС  գործակալությունը` վկայակոչելով Atlantic Lottery կանադական միության ներկայացուցչին:

Ներկա պահին հայտնի է, որ հաջողակ տոմսը վաճառվել է երկրի արևելյան ատլանտյան նահանգներից մեկում:  Կազմակերպիչները նշել են, որ խաղարկված թվերն են  8, 29, 31, 36, 43 և 47, բոնուսային թիվն է 23-ը:

Բացի այդ, ևս մեկ հաջողակ տոմս վաճառվել է Օնտարիո նահանգում, որի գնորդը 1 մլն կանադական դոլար ($770 000) է շահել:

Անհայտ կանադացին ավելի քան 7.5 մլն դոլար է շահել ազգային վիճակախաղով