Amazon-ում վաճառքի են հանվել իսլամաֆոբիան «բուժող» մաստակներ (տեսանյութ)

15:55 • 29.05.16

Amazon-ում վաճառքի են հանվել իսլամաֆոբիան «բուժող» մաստակներ, որոնց գովազդում ասվում է, որ տվյալ մաստակները կօգնեն մարդկանց ազատվել մուսուլմանների հանդեպ տածած հակակրանքից ու ենթագիտակցական վախից:

Ինչպես նշում է Al Arabiya-ն,  Islamophobin կոչվող մաստակները ստեղծվել են Ամերիկա-իսլամական համագործակցության խորհրդի (CAIR) կողմից և նպատակ են հետապնդում հանրության ուշադրությունը սևեռել վերջին շրջանում Միացյալ Նահանգներում իսլամաֆոբիայի մակարդակի կտրուկ աճի ուղղությամբ:

CAIR-ի ներկայացուցիչները պատմել են, որ իրականում  դրանք սովորական մաստակներ են և վաճառվում են 2 դոլարով: Նրանք նաև հույս են հայտնել, որ նման հումորային քայլի միջոցով կկարողանան մարդկանց ուշադրությունը հրավիրել անչափ լուրջ խնդրի վրա:

 

Amazon-ում վաճառքի են հանվել իսլամաֆոբիան «բուժող» մաստակներ (տեսանյութ)