Երևանում 25-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 55-ամյա կնոջը (լուսանկարներ) Shamshyan.com

15:21 • 29.05.16

Այսօր՝ մայիսի 29-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում:  Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։


Ժամը 12:10-ի սահմաններում Երևանի բնակիչ, 25-ամյա Սողոմոն Օհանյանը Տիգրան Մեծ պողոտայի սկզբնամասում՝ Սասունցի Դավիթի արձանի մոտ, իր վարած Mercedes մակնիշի 64 AA 600 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող, Մասիս քաղաքի բնակիչ, 55-ամյա Լյուդմիլա Գրիգորյանին:

Վարորդը փախուստի չի դիմել, և դեպքի վայր ժամանած 1- 03 շտապօգնության բրիգադը վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Երևանում 25-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 55-ամյա կնոջը (լուսանկարներ) Shamshyan.com