Վրաստանում հեռուստալրագրողն աշխատանքի ժամանակ խորտակվել է գետում

16:35 • 29.05.16

Վրաստանում դժբախտ պատահարի հետևանքով մահացել է GDS վրացական հեռուստաընկերության լրագրող Զվիադ Տխելիձեն, գրում է Интерфакс-ը:
 

Ինչպես կիրակի օրը հայտնել է հեռուստաընկերությունը, որտեղ աշխատել է մահացածը, Տխելիձն ռեպորտաժ էր պատրաստում Դուշետիի շրջանի մասին: Լրագրողը գետի մեջ է պատահաբար գցել նկարահանման սարքը և փորձելով այն վերցնել ջրից` ընկել է գետի մեջ:
 

Որոնումներին է մասնակցել մինչև 50 փրկարար, որոնք կիրակի օրն առավոտյան հայտնաբերել են մահացածի մարմինը:

Վրաստանում հեռուստալրագրողն աշխատանքի ժամանակ խորտակվել է գետում