Ինտերպոլը հետախուզում է հայտարարել Նեմցովի սպանության ենթադրյալ պատվիրատուի նկատմամբ

16:07 • 29.05.16

Ինտերպոլի տվյալների բաց բազայում է տեղադրվել Ռուսաստանում ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության կազմակերպման մեջ մեղադրվող Չեչնիայի բնակիչ Ռուսլան Մուխուդինովի տվյալները, գրում է Интерфакс գործակալությունը:
 

Միջազգային ոստիկանական կազմակերպության կայքը հրապարակել է Մուխուդինով քարտը կարմիր նշումով, ինչը նշանակում է, որ կա պահանջ նրա գտնվելու վայրի հայտնաբերման դեպքում նրան անմիջապես ձերբակալելու մասին:
 

Ռուսական քննության վարկածի համաձայն՝ 29-ամյա Ռուսլան Մուխուդինովը, ով հեռակա կարգով ձերբակալվել է անցած տարվա վերջին, անցած տարվա փետրվարի 27-ին իրականացված Նեմցովի սպանության կազմակերպիչն է և պատվիրատուն:

Ինտերպոլը հետախուզում է հայտարարել Նեմցովի սպանության ենթադրյալ պատվիրատուի նկատմամբ