Իտալիայում դատարանը թույլ է տվել տղամարդուն երեխայի ալիմենտները վճարել պիցցայով

15:49 • 29.05.16

Իտալիայում դատարանը թույլ է տվել ամուսնալուծված տղամարդուն նախկին կնոջն իրենց համատեղ երեխայի համար ալիմենտները վճարել պիցցայի տեսքով:

Ինչպես նշում է Al Arabiya-ն, Պադուա քաղաքի պիցցայանոցներից մեկում աշխատող 50-ամյա տղամարդն այսուհետև  ամսական 330 դոլարի փոխարեն կնոջն ուղարկելու է պիցցա և խմորից պատրաստված այլ ուտելիքներ:

Իտալացին պարզաբանել է, որ իր աշխատանքը բավականաչափ գումար չի բերում, որպեսզի ինքը կարողանա ամսական 330 դոլար վճարել 12-ամյա դստեր կարիքները հոգալու համար:

 

Իտալիայում դատարանը թույլ է տվել տղամարդուն երեխայի ալիմենտները վճարել պիցցայով