Իտալուհին իրականցրել է կյանքի երազանքն ու 104 տարեկանում Ferrari-ով շրջել

14:28 • 29.05.16

Իտալիայի ամենատարեց բնակչուհիներից մեկը՝ Իդա Ռեջանին, իրականացրել է իր կյանքի վաղեմի երազանքն ու 104 տարեկանում Ferrari թանկարժեք մեքենան նստել:

Ինչպես նշում է  italia-ru.com-ը, կինը մեքենան վարձով է վերցրել Pit Lanе ընկերությունից, ինչից հետո 10 րոպե երթևեկել է Մարանելո քաղաքի փողոցներով:

Սակայն իտալուհուն թույլ չեն տվել նստել California Turbo մոդելի ղեկին. նա նստել է վարորդի կողքին ու վայելել ողջ ընթացքը:

Իտալուհին իրականցրել է կյանքի երազանքն ու 104 տարեկանում Ferrari-ով շրջել