Ձերժինսկում հրավառությունն ընկել է մարդկանց վրա (տեսանյութ)

15:32 • 29.05.16

Մեկ մարդ է մահացել, ևս հինգը վիրավորվել են շաբաթ օրը երեկոյան Ռուսաստանի Ձերժինսկ քաղաքում Քաղաքի օրվա առիթով անցկացվող տոնական միջոցառումների ընթացքում հրավառության ժամանակ, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով շրջանում ներքին գործերի նախարարության կենտրոնի ներկայացուցչին:
 

Հաղորդվում է, որ կինը մահացել է հրավառության ընկնելու պատճառով: Վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նրանց օգնություն է տրամադրվել:
 

Դեպքի վայրում աշխատում են տեղի մասնագետները, ոստիկանության աշխատակիցները հսկում են կարգը:


«Մեզ մոտ տեղափոխվել է յոթ մարդ, կարծես էլի վիրավորներ կային»,- գործակալությանն ասել են հիվանդանոցում՝ չհստակեցնելով վիրավորների ընդհանուր թիվը և նրանց վիճակը:


 

Ձերժինսկում հրավառությունն ընկել է մարդկանց վրա (տեսանյութ)