Օհայոյի կենդանաբանական այգում սպանել են գորիլային, որի վանդակ երեխա էր ընկել (տեսանյութ)
Ամերիկյան Օհայո նահանգի Ցինցինատի քաղաքի կենդանաբանական այգու աշխատակիցները ստիպված են եղել կրակել Հարամբե անունով գորիլային այն բանից հետո, երբ երեք տարեկան տղան ընկել է կենդանու վանդակը, հայտնում է France-Presse գործակալությունը:
Ինչպես հայտարարել է կենդանաբանական այգու տնօրեն Թեյմ Մեյնարդը, երեխան սողացել է ցանկապատի միջով և ընկել փոսը: Ինչպես նշում է գործակալությունը, վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներին, 17 տարեկան Հարամբեն, որը կշռում էր ավելի քան 180 կիլոգրամ, իջել է փոսը և բռնել տղային: Ականատեսների խոսքերով՝ կենդանին քաշում էր գոռացող երեխային վանդակի մեջ:
Կենդանաբանական այգու աշխատակիցները սպանել են Հարամբեին երեխայի ընկնելուց տասը րոպե անց: Երեխան հոսպիտալացվել է, սակայն նա կյանքին սպառնացող վնասվածքներ չի ստացել:
Ինչպես հայտարարել է Մեյնարդը, կենդանաբանական այգու արձագանքման խումբը որոշել է կրակել կենդանու վրա, քանի որ եթե նրա նկատմամբ կիրառվեր հանգստացնող դեղը չէր ազդի գորիլայի վրա անմիջապես:
Տեսանյութը դիտել այստեղ:










