Շատ դժվար է իսպառ վերացնել ստվերը, ստվերը եղել է, կա ու կմնա. Արմեն Ալավերդյան

16:53 • 30.05.16

 

Ստվերը եղել է, կա ու կմնա. ԱԺ-ում հայտարարեց  ՊԵԿ փոխնախագահ Արմեն Ալավերդյանը: Լրագրողների հետ զրույցում արդեն պարզաբանեց, թե չնայած դրան՝  կառավարությունը պայքարում է ստվերի դեմ:


«Շատ դժվար է իսպառ վերացնել ստվերը: Կան բիզնեսի ոլորտներ, որոնք անհամեմատ ավելի շատ եկամուտներ են ստանում, քան ցույց են տալիս: Այս երևույթը բնական երևույթ է բոլոր երկրներում»,- ասաց նա:


Ըստ նրա՝ եթե արևմտյան երկրներում այդ ամենն այլ բնույթ է ստանում, այլ ոլորտներում է արտահայտվում, Հայաստանում դա շատ տեսանելի է  ու հետևանքները զգացվում են:


Անդրադառնալով այն հարցին, թե ինչու ավտոմեքենայի համար սահմանված մաքսավճարները հրապարակային չեն, Ալավերդյանը պատասխանեց. «Ինչ պարտադիր է, որ գրենք, կպցնենք: Հացի, դեղորայքի մասին չեք խոսում, միշտ կպնում եք այդ ավտոմեքենաներին, ի՞նչ եք ուզում: Ես չեմ կարծում, որ հանրային կդառնա, որովհետև մեքենաների ցանկի հետ կապված գործ կունենանք այդ ոլորտից եկամուտների մեծ անկումների հետ»:


Հարցին, թե ինչպես է վերաբերվում Արծվիկ Մինասյանի այն հայտարարությանը, թե հնարավոր է` շաքարավազի ոլորտն օրենքով մոնոպոլացվի, ՊԵԿ փոխնախագահն ասաց, թե ինքը չի կարող մեկնաբանել, քանի որ քաղաքականությամբ չի զբաղվում:
 

Շատ դժվար է իսպառ վերացնել ստվերը, ստվերը եղել է, կա ու կմնա. Արմեն Ալավերդյան