ԵԱՏՄ երկրների ղեկավարներն Աստանայում կքննարկեն այլ պետությունների հետ առևտրի հարցերը

12:54 • 30.05.16

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում, որը կանցկացվի մայիսի 31-ին Աստանայում, մասնակիցները կքննարկեն Եվրասիական տնտեսական միության գործունեության և այլ պետությունների հետ առևտրի իրականացման հարցերը: Այդ մասին հայտնել է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը, գրում է РИА Новости-ն:

 

«Ենթադրվում է, որ նիստի ընթացքում կքննարկվեն Եվրասիական տնտեսական միության գործունեության, ինչպես նաև մի շարք օտարերկրյա պետությունների հետ առևտրային համագործակցության զարգացման ընթացիկ հարցերը»,- ասված է մամուլի ծառայության հաղորդագրությունում:

 

Նախատեսվում է, որ Խորհրդի նիստի աշխատանքներին կմասնակցեն Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

 

ԵԱՏՄ երկրների ղեկավարներն Աստանայում կքննարկեն այլ պետությունների հետ առևտրի հարցերը