Ադրբեջանում ուսանողներ տեղափոխող ավտոբուսն ընկել է անդունդը

10:23 • 30.05.16

Ադրբեջանի հյուսիսում ուսանողներ տեղափոխող ավտոբուսն ընկել է անդունդը:

 

Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհվել է երեք մարդ, վիրավորվել՝ 21-ը, վիրավորներից մի քանիսի վիճակը ծանր է, հայտնում է ԱՊԱ գործակալությունը:

 

Ավելի վաղ գործակալությունը հայտնել էր, որ Hyundai ավտոբուսի վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, ինչի հետևանքով ավտոբուսն ընկել է ձորը:

 

Դեպքի վայրում մահացել է Սումգայիթի պետական տեխնիկական քոլեջի ֆիզկուլտուրայի ուսուցիչը:

 

Վթարի պատճառները պարզվում են:

 

 

Ադրբեջանում ուսանողներ տեղափոխող ավտոբուսն ընկել է անդունդը