Չինաստանը կտրուկ իջեցրել է յուանի փոխարժեքը

10:28 • 30.05.16

Չինաստանի ազգային բանկը նվազեցրել է դոլարի նկատմամբ յուանի փոխարժեքը 0,43 տոկոսով: Այդ մասին ասված է ֆինանսական կարգավորիչի հաղորդագրությունում, գրում է korrespondent.net-ը:

 

Դոլարի նկատմամբ յուանի միջին փոխարժեքը 6,5784 է, ինչը 294 կետով ավելի է անցած ուրբաթ օրվա ցուցանիշից, երբ յուանի փոխարժեքը 6,5490 էր:

 

Դա չինական արժույթի ամենացածր փոխարժեքն է 2011 թվականի փետրվարից ի վեր: Մայիսի 25-ին Չինաստանի ազգային բանկն արդեն նվազեցրել էր յուանի փոխարժեքը դոլարի նկատմամբ՝ հասցնելով 2011 թվականի մարտից ի վեր նվազագույն ցուցանիշի՝ 6,5693-ի:

 

Չինաստանը կտրուկ իջեցրել է յուանի փոխարժեքը