Ոչ մի մահմեդական ընտանիք չպետք է ծնելիության վերահսկողությամբ զբաղվի. Էրդողան

16:22 • 30.05.16

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ոչ մի մահմեդական ընտանիք չպետք է ծնելիության վերահսկողությամբ զբաղվի՝ խոստանալով ավելացնել բնակչության թվաքանակը, գրում է Hurriyet Daily News-ը:

 

«Ես հստակ ասում եմ, որ մենք կավելացնենք ծնելիության մակարդակը: Ծնելիության վերահսկողություն՝ ոչ մի մահմեդական ընտանիք չպետք է այդ մասին մտածի: Մենք կհետևենք այն ուղուն, որն իմ Աստված և սիրելի Մարգարեն է ցույց տվել»,- նշել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Ստամբուլում Թուրքիայի երիտասարդության և կրթության հիմնադրամի հիմնադրման 20-ամյակին նվիրված միջոցառմանը:

Ոչ մի մահմեդական ընտանիք չպետք է ծնելիության վերահսկողությամբ զբաղվի. Էրդողան