Իրաքի զինված ուժերը մտել են ԻՊ-ի կողմից գրավված Էլ Ֆալուջա քաղաք. France-Presse
Իրաքի զինված ուժերը մտել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների կողմից գրավված Էլ Ֆալուջա քաղաք, հաղորդում է France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով տեղի հրամանատարներին:
«Այսօր վաղ առավոտյան մենք սկսել ենք Էլ Ֆալուջա մտնելու մեր գործողությունը»,- գործակալությանը հայտնել է հակաահաբեկչական ծառայության պաշտոնական ներկայացուցիչը: Ինչպես հստակեցնում է գործակալությունը՝ նրանք քաղաք են մտել երեք ուղղությունով։
Իրաքի զինված ուժերը սկսել են 2014 թվականին ԻՊ-ի կողմից գրավված Էլ Ֆալուջայի ազատագրման գործողությունն անցած շաբաթվանից։










