ԻՊ-ը պլանավորում է կառույցի զանգվածային ապակենտրոնացում իրականացնել. լրատվամիջոցներ

20:03 • 30.05.16

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը պլանավորում է ապակենտրոնացնել կառույցը՝ ամրապնդելով դիրքերը տարբեր երկրների բջիջներում. Գրում է gazeta.ru-ն՝ La Razón-ի հղումով:

ԻՊ-ի նման քայլը պայմանավորված է Սիրիայի և Իրաքի տարածքներում վերջին լուրջ պարտություններով: Դրանով պայմանավորված՝ զինյալները մտադիր են թուլացնել կախվածությունը իրենց «կենտրոնական» տարածքներից:

Համաձայն ահաբեկիչների նոր ռազմավարության՝ այդ տարածքները որպես ապաստան կծառայեն «Իսլամական պետության» ղեկավարների համար:

Պարբերականը նշում է, որ այդ դեպքում ԻՊ-ը կվերածվի ցանցային ահաբեկչական խմբավորման, ինչպիսին «Ալ-Կաիդան» էր:

ԻՊ-ը պլանավորում է կառույցի զանգվածային ապակենտրոնացում իրականացնել. լրատվամիջոցներ