ԱՄՆ փախած Կիմ Չեն Ընի ազգականն ԱՄՆ- Հս. Կորեա բանակցություններում որպես միջնորդ հանդես գալու ցանկություն է հայտնել

08:49 • 30.05.16

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հարազատ մորաքրոջ ամուսինը կարծում է, որ կարող է միջնորդ հանդիսանալ ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի միջև բանակցություններում, գրում է The Washington Post-ը:

 

Կիմ Չեն Ընի մորաքույրը` Կո Յեն Սուկը, ով երկար ժամանակ խնամել է հյուսիսկորեացի առաջնորդին մանկության տարիներին, և նրա ամուսինը` Լի Գանը, 1900-ականների վերջերից ապրում են ԱՄՆ-ում, ուր տեղափոխվել են ռեժիմի կողմից հետապնդումներից վախենալու պատճառով: Ի տարբերություն կնոջ` Լին հույս ունի կրկին լինել Փհենյանում:

 

«Իմ վեջնական նպատակն է վերադառնալ Հյուսիսային Կորեա: Ես հասկանում եմ ԱՄՆ-ին և հասկանում են Հյուսիսային Կորեային, այնպես որ կարող եմ միջորդ դառնալ նրանց միջև բանակցություններում: Եթե Կիմ Չեն Ընը դեռ այնպիսին է, ինչպես ես եմ նրան հիշում, ես կարող էի հանդիպել նրա հետ և զրուցել»,- ասել է Լին:
 

 

Հիշեցնենք, որ 1998 թվականից Միացյալ Նահանգներում բնակվող Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի մորաքույրը երկար տարիների ընթացքում առաջին անգամ խոսել է լրագրողների հետ։ 

 

Կիմ Չեն Ընի 60-ամյա մորաքույրը և նրա ամուսինը՝ Լի Գանը, լքել են երկիրը 1998 թվականին։ Լրագրողների տվյալների համաձայն՝  անգամ 18 տարի անց նրանք Կենտրոնական հետախուզական վարչության՝ ԿՀՎ-ի համար տեղեկության աղբյուր են հանդիսանում, երբ հարկավոր է լինում ճանաչել որևիցե մեկին փակ սոցիալիստական երկրի ղեկավար կազմում։  Գերատեսչությունում, ի դեպ, այդ տեղեկությունը չեն մեկնաբանում։

Կինը հաստատել է, որ Կիմ Չեն Ընը ծնվել է 1984 թվականին (նշենք, որ նրա տարիքը գաղտնի է պահվում-Խմբ.), ինչպես իր որդին, որի հետ նրանք խաղացել են մանուկ հասակում։ Նա նաև պատմել է որ Կիմ Չեն Ընը 1996-ին ապրել է Շվեյցարիայում, նրա ավագ եղբայրը՝ Կիմ Չոն Չհոլը, այնտեղ է ապրել 1992-ից։

ԱՄՆ փախած Կիմ Չեն Ընի ազգականն ԱՄՆ- Հս. Կորեա բանակցություններում որպես միջնորդ հանդես գալու ցանկություն է հայտնել