Լուկաշենկոն որդուն նստեցրել է բելառուսական տրակտորի ղեկին (տեսանյութ)

17:38 • 30.05.16

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր որդու՝ Նիկոլայի հետ Մինսկի տրակտորի գործարանի արտադրության տրակտոր է վարել ձեռնարկության 70-ամյակի կապակցությամբ: Տեսանյութը հրապարակվել է պետության ղեկավարի կայքում, գրում է gazeta.ru-ն:

 

Տեսանյութում երևում է, թե ինչպես են նրանք բելառուսական նախշերով սպիտակ վերնաշապիկներով մասնակցում գյուղատնտեսական աշխատանքներին: Սկզբում տրակտորը վարում է ինքը՝ նախագահը, այնուհետև ղեկին է նստեցնում իր 11-ամյա որդի Նիկոլային:

 

«Բելառուսական ավանդույթ է՝ աշխատանքի նկատմամբ սերը փոխանցել սերնդեսերունդ»,- նշել է հաղորդավարը տեսանյութում:

 

Նշվում է, որ վարելու ընթացքում Լուկաշենկոն նաև հրահանգներ է տվել որդուն:

 

«Տեխնիկան լավն է»,- նշել է պետության ղեկավարը։ 

 

Լուկաշենկոն որդուն նստեցրել է բելառուսական տրակտորի ղեկին (տեսանյութ)