Մեկնարկել է ԵԺԿ 40-ամյակին նվիրված հոբելյանական գագաթնաժողովը

19:39 • 30.05.16

Լյուքսեմբուրգում մեկնարկել է Եվրոպական ժողովրդական կուսակցության 40-ամյակին նվիրված հոբելյանական գագաթնաժողովը: Ներկա են շուրջ 700 հյուրեր տարբեր երկրներից: Գագաթնաժողովը լուսաբանում են մոտ 100 լրագրողներ:

 

Հիշեցնենք, որ աշխատանքային այցով Լյուքսեմբուրգում գտնվող ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցում է Եվրոպական ժողովրդական կուսակցության 40-ամյակին նվիրված հոբելյանական գագաթնաժողովին:

 

Եվրոպայի Ժողովրդական կուսակցությունը ստեղծվել է 1976թ. որը կոչված է ժողորդավարական թափանցիկ և արդյունավետ Եվրոպա ստեղծելու համար:

 

Մեկնարկել է ԵԺԿ 40-ամյակին նվիրված հոբելյանական գագաթնաժողովը