Հակառակորդն այս գիշեր հրադադարը խախտել է հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից. ԼՂՀ ՊՆ

08:42 • 30.05.16

Մայիսի 29-ի լույս 30-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրությունը, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
 

Կրակի դադարեցման պայմանավորվածությունը հակառակորդի կողմից հիմնականում խախտվել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից:


ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններ իրականացնելուց և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
 

Հակառակորդն այս գիշեր հրադադարը խախտել է հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից. ԼՂՀ ՊՆ