Թուրքիայի արևելքում ժանդարմերիայի բաժանմունքի մոտ պայթյուն է տեղի ունեցել, կան տուժածներ

09:37 • 30.05.16

Թուրքիայի Դիարբեքիր նահանգի ժանդարմերիայի բաժանմունքի մոտ պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով տուժել են բազմաթիվ զինծառայողներ, գրում է Haberturk-ը։

 

Միջադեպը տեղի է ունեցել Քուլպ քաղաքի մոտակայքում՝ երևանյան ժամանակով կեսգիշերն անց։

 

Դեպքի վայր են մեկնել շտապօգնության և ոստիկանության աշխատակիցները։
 

Դիարբեքիրում մի քանի ամիս շարունակվում էր Թուրքիայում արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դեմ գործողությունը: Այդ ընթացքում նահանգում բազմիցս պայթյուններ են տեղի ունեցել, որոնց պատասխանատվությունը ստանձնել են քուրդ զինյալները։

Թուրքիայի արևելքում ժանդարմերիայի բաժանմունքի մոտ պայթյուն է տեղի ունեցել, կան տուժածներ