ՔԱԿ-ը հայտնել է Թուրքիայի արևելքում մարտերի և 40 զինվորականի մահվան մասին

11:13 • 30.05.16

Թուրքիայում արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունից քուրդ ապստամբները մարտի են մտել թուրքական բանակի հետ երկրի արևելքում, սպանվել է 40 զինվորական, քրդերին նաև հաջողվել է երկու տանկ ոչնչացվել: Այդ մասին ասվում է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության HPG ռազմական թևի հայտարարությունում, գրում է РИА Новости-ն:

 

HPG-ի տվյալներով՝ մարտը տեղի է ունեցել մայիսի 28-ին, սակայն ավելի վաղ դրա մասին չէր հաղորդվում:

 

«Մայիսի 28-ին՝ ժամը 12:00-ին, մեր պարտիզանները հարձակվել են Շըրնաք շրջանում Ուլուդեր բնակավայրում գտնվող զորամասերի վրա: Մեր ուժեղ հարվածի հետևանքով սպանվել է 40 զինվորական, մենք նաև երկու տանկ ենք ոչնչացրել»,- ասված է HPG-ի հաղորդագրությունում:

 

Այդ մարտից հետո Ուլուդերի ուղղությամբ հարված է հասցրել թուրքական հրետանին: HPG-ն իր կորուստների մասին չի հաղորդում:

ՔԱԿ-ը հայտնել է Թուրքիայի արևելքում մարտերի և 40 զինվորականի մահվան մասին