Տագնապի պատճառով փակվել է Սպիտակ տունը

22:12 • 30.05.16

Վաշինգտոնում տագնապի պատճառով փակվել է սպիտակ տունը. հաղորդում է Reuters գործակալությունը:

Նշվում է, որ տեղեկությունը դեռևս պաշտոնապես չի հաստատվել, սակայն լրագրողներին թույլ չեն տվել դուրս գալ շենքից, իսկ փողոցներում երևում են վթարային-փրկարար ծառայությունների մեքենաները:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման տագնապ հայտարարելու պահին Սպիտակ տանն է եղել:

Հաղորդվում է, որ տագնապ հայտարարելու պատճառը եղել է արգելապատնեշից ներս նետված կասկածելի փաթեթը:

Դեպքի վայր են ուղարկվել վթարային ծառայությունները, ինչպես նաև հրշեջներ, բժիշկներ, քիմիական պաշտպանության ծառայություններ:

Տագնապի պատճառով փակվել է Սպիտակ տունը