Ամերիկացին վինգսյութով թռել է Չինական մեծ պատի վրայով (տեսանյութ)
Արկածախնդիր ամերիկացի Ջեբ Կորլիսը, կրելով էքստրեմալ թռիչքների համար նախատեսված հատուկ կոստյում` վինգսյութ, անցել է Չինական մեծ պատի վրայով:
Ինչպես նշում է lenta.ru-ն, տղամարդը պատի վրայով թռել է մոտ 200 կմ/ժ արագությամբ ու զարմանալիորեն վայրէջք կատարել հենց այն կետում, որտեղ նախապես ամրացվել էր թղթի մի կտոր:
Հայտնի է, որ տվյալ հնարքի իրականացման համար 40-ամյա ամերիկացին մարզվել է 10 ամիս` Միացյալ Նահանգներում ու Շվեյցարիայում: Նախքան այս՝ Կորլիսը վինգսյութով թռել է Էյֆելյան աշտարակից, Ռիո դե Ժանեյրոյում` Փրկչի արձանից, Կուալա Լումպուրում` Պետրոնաս աշտարակից:










