Ավտովթար Երևանում. 19-ամյա վարորդը Mercedes–ով բախվել է տաքսիին, որի մեջ եղել է իր քույրը (լուսանկարներ).Shamshyan.com
Երեկ` մայիսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում Հաղթանակ կամրջի և Արգիշտիի փողոցի խաչմերուկում՝ Մետրոպոլ հյուրանոցի դիմաց, բախվել են Արարատի մարզի Բերդիկ գյուղի բնակիչ 19-ամյա Հարություն Թասալյանի վարած Mercedes մակնիշի 01 PO 015 համարանիշի և Էջմիածին քաղաքի բնակիչ 37-ամյա Հակոբ Գևորգյանի վարած Volkswagen մակնիշի 34 PV 050 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին տեղեկանում ենք Shamshayn.com կայքից։
Ինչպես տեղեկանում ենք կայքից, բախման հետևանքով Volkswagen-ի ուղևորուհին տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։










