Վարչապետը ներկա է գտնվել ապրիլյան պատերազմում զոհված հերոսներին նվիրված հուշակոթողի բացմանը

18:18 • 31.05.16

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկա է գտնվել ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին նվիրված հուշակոթողի բացման արարողությանը: Այն Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում տեղադրվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ: Հուշակոթողի հեղինակն է քանդակագործ Վարազդատ Համբարձումյանը:

Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։

Վարչապետ Աբրահամյանը ծաղիկներ է դրել հուշակոթողին և արցախյան հերոսամարտում զոհված ազատամարտիկների շիրիմներին՝ հարգանքի տուրք մատուցելով նրանց հիշատակին: 
 

Վարչապետը ներկա է գտնվել ապրիլյան պատերազմում զոհված հերոսներին նվիրված հուշակոթողի բացմանը