Հնդկաստանում արյան փոխներարկման պատճառով հազարավոր մարդիկ վարակվել են ՄԻԱՎ-ով
Անցած 17 ամսվա ընթացքում Հնդկաստանում առնվազն 2.234 մարդ վարակվել է ՄԻԱՎ-ով, ինչը տեղի է ունեցել հիվանդանոցներում արյան փոխներարկման գործընթացի հետևանքով:
Ինչպես նշում է bbc.com-ը, այս մասին հայտնել է Հնդկաստանում ՄԻԱՎ-ի վերահսկման ազգային կենտրոնը:
Հիվանդանոցներում արյան փոխներարկման ճանապարհով վարակման առավել շատ դեպքեր գրանցվել են Ուտար Պրադեշ նահանգում`361 դեպք: Քիչ չեն նաև մայրաքաղաք Նյու Դելիում վարակման դեպքերը (264):
Աղբյուրը մանրամասնում է, որ Հնդկաստանի հիվանդանոցների մեծ մասը չունի ժամանակակից տեխնոլոգիաներ` արյան մեջ ՄԻԱՎ-ի առկայությունը ճշտելու համար:










