Մեքսիկայի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Ալան Պուլիդոն ազատվել է իրեն առևանգողներից` սպանելով նրանցից մեկին

19:36 • 31.05.16

Հայտնի են դարձել մեքսիկացի ֆուտբոլիստ, հունական «Օլիմպիակոսի» հարձակվող Ալան Պուլիդոյի ազատ արձակման գործընթացի մանրամասները, որին օրեր առաջ առևանգել էին հայրենի Տամաուլիպաս նահանգում: 

Ինչպես հայտնում է iSport.ua-ն` Մեքսիկայի ոստիկանությունը տեղեկացրել է, որ Պուլիդոյի ազատագրման գործողությունների ժամանակ սպանվել է առևանգողներից մեկը: Դեպքերի զարգացումը ուղիղ եթերում ներկայացրել է Տամաուլիպաս նահանգի գլխավոր դատախազը:

Իշխանության ներկայացուցչի խոսքով` առևանգողները 25-ամյա Պուլիդոյին թողել էին իրենց ենթականերից մեկի հսկողության տակ: Երիտասարդ ֆուտբոլիստը, հարձակվելով իրենց հսկող տղամարդու վրա, խլել է նրա զենքն ու մահացու կրակոց արձակել նրա ուղղությամբ: Մեքսիկացուն հաջողվել է դուրս գալ սենյակի պատուհանից, որտեղ իրեն պահում էին և ոստիկանություն կանչել:

Հիշեցնենք, որ Մեքսիկայի ազգային հավաքականի խաղացողին առևանգել էին մայիսի 29-ին` խնջույքից դուրս գալուց հետո:

 

Մեքսիկայի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Ալան Պուլիդոն ազատվել է իրեն առևանգողներից` սպանելով նրանցից մեկին