Արգենտինայի նախագահը խոստացել է Բահամյան կղզիներից հայրենիք վերադարձնել իր կապիտալը` 1.3 մլն դոլար
Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրին հայտարարել է, որ Բահամյան կղզիներից հայրենիք կվերադաձնի իր կապիտալը` 1.3 մլն դոլար:
«Այո, ես արդեն կարգադրել եմ, որպեսզի այնտեղ գոյություն ունեցող իմ խնայողությունները տեղափոխվեն Արգենտինա»,- փոխանցում է El Nacioanl կայքը։
Խոսքը 18.7 մլն պեսոյի մասին է, որը կազմում է մոտ 1.3 մլն դոլար, գրում է РИА Новости-ն:
Մակրիի ընդհանուր կարողությունը գնահատվում է մոտ 7.8 մլն դոլար` համաձայն իր ներկայացրած հայտարարագրի, ընդ որում` մեկ տարում այն ավելացել է ավելի քան 2 անգամ:
Այսպես կոչված՝ «պանամական փաստաթղթերի» հրապարակումից հետո հայտնի է դարձել, որ առնվազն 2 օֆշորային ընկերություններ Պանամայում և Բահամներում կապված են Արգենտինայի ղեկավարի հետ:










