Ֆուտբոլի աշխարհի առաջնություն, որին մասնակցում է նաև Արևմտյան Հայաստանից թիմ (լուսանկարներ)
Աբխազիայում անցկացվում է ֆուտբոլի աշխարհի առաջնություն, որի մասին երբևէ չեք լսել, հայտնում է Ավստրալիայի հեռարձակող կորպորացիան՝ ABC News-ը: Առաջնությանը մասնակցում են երկրներ, որոնք պաշտոնապես գոյություն չունեն:
Կիրակի օրը բացված մրցաշարը միավորում է ավելի քան 300 մլն մարդու՝ չճանաչված պետություններից:
Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիան նպատակ ունի ձայն տալ պետություններին և պետություն չունեցող ժողովուրդներին, որոնց չի ճանաչում ֆուտբոլի համաշխարհային մարմինը՝ FIFA-ն:
«Մեր գլխավոր շարժառիթը թույլ տալն է, որ բոլորը կարողանան ֆուտբոլ խաղալ»,- ասել է կոնֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սաշա Դուերկոպը:
Աբխազիայում անցկացվող այս մրցաշարին մասնակցում է 12 թիմ: Դրանց թվում են Քուրդիստանը, Չագոս կղզիները և Արևմտյան Հայաստանը:
«Մենք չենք մոռանում մեր մրցաշարի պոտենցիալ քաղաքական բնույթը: Բայց մենք 100 տոկոս չեզոք ենք: Մեր գլխավոր նպատակն է խթանել ֆուտբոլը որպես խաղ, որը կարելի է խաղալ տարբեր երկրներով և մշակույթներով»,- ասել է նա։














