Գերմանիայում ջրհեղեղների զոհն է դարձել առնվազն 4 մարդ (լուսանկարներ)
Առնվազն 4 մարդ է մահացել Գերմանիայի հարավ-արևմուտքում ջրհեղեղների հետևանքով, որոնք առաջացել են հորդառատ անձրևների պատճառով։
Շվեբիշ-Գմյունդ քաղաքում մահացել է մի փրկարար: Նա փորձել է փրկել խեդվող մարդուն, ով նույնպես մահացել է: Եվս մի մարդ մահացել է Վայսբախ քաղաքում: Նա գտնվել է ստորգետնյա կայանատեղիում, երբ այնտեղ է լցվել ջուրը, գրում է BBC-ն:
Բնական աղետի զոհն է դարձել նաև մի աղջիկ, ով փորձել է թաքնվել անձրևից կամրջի տակ և ընկել է գնացքի տակ:
Հեղեղումները պատուհասել են հիմնականում Բադեն Վյուրտեմբերգ շրջանին: Նեքար գետի վրայով երթևեկությունը դադարեցվել է: Նեկարզուլմ քաղաքում դադարեցվել է գործարանի աշխատանքը, որտեղ արտադրվում են Audi մեքենաները, քանի որ հեղեղվել է հատատության կեսը:
Բրաունսբախ քաղաքում ջուրը վնասել է 2 կամուրջ, տասնյակ տներ գտնվում են փլուզման վտանգի տակ: Սպասվում է, որ այդ շինությունների բոլոր բնակիչները մոտ ժամանակում կտարհանվեն:



















