Ամերիկյան կենդանաբանական այգու տնօրինությունը գորիլային սպանելը ճիշտ որոշում է համարում (լուսանկար, տեսանյութ)

09:02 • 31.05.16

ԱՄՆ Ցինցինատի քաղաքի կենդանաբանական այգու տնօրենը, որտեղ սպանել էին գորիլային, հայտարարել է, որ աշխատակիցները նույնը կանեին, եթե իրավիճակը կրկնվեր, հայտնում է Reuters գործակալությունը:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ այգու աշխատակիցները ստիպված են եղել գնդակահարել Հարամբե անունով գորիլային, երբ 4-ամյա տղան ընկել է կենդանու վանդակը:

 

Ականատեսները հայտնել են, որ կենդանին երեխային քարշ է տվել վանդակով մեկ: Արդյունքում՝ այգու աշխատակիցները կրակել են գորիլայի վրա, իսկ երեխան հոսպիտալացվել է:
 

«Հետ նայելով` մենք նույն որոշումը կկայացնեինք»,- ասել է կենդանաբանական այգու տնօրեն Թեյն Մեյնարդը:

 

Ներկայում մոտ 180.000 մարդ ստորագրել է խնդրագիր` պահանջելով պատժել երեխայի ծնողներին:

While zoo officials are still investigating, they believe the boy crawled through a railing barrier, and then fell into the moat 

 

 

 

Ամերիկյան կենդանաբանական այգու տնօրինությունը գորիլային սպանելը ճիշտ որոշում է համարում (լուսանկար, տեսանյութ)