ՆԱՏՕ-ն չի վերադառնա Ռուսաստանի հետ նախկին հարաբերություններին. լեհ պաշտոնյա
ՆԱՏՕ-ի անդամ երկրները միասնական են այն հարցում, որ Ռուսաստանի հետ հարաբերություններն արդեն չեն լինի՝ ինչպես նախկինում՝ business as usual սկզբունքով: Այդ մասին հայտարարել է Լեհաստանի ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Պավել Սոլոխը, գրում է РИА Новости-ն:
Սոլոխը մասնակցել է Վարշավայում կայացած Լեհաստանի բարձրաստիճան անձանց հանդիպմանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգի հետ: Հանդիպման թեման հուլիսի սկզբին կայանալիք դաշինքի գագաթնաժողովի նախապատրաստությունն է, ինչպես նաև որոշումները, որոնք այնտեղ կկայացվեն:
«Անկախ որևէ լուրից և ԶԼՄ-ների հաղորդագրությունից՝ ողջ դաշինքի կարծիքը միանշանակ է՝ Ռուսաստանի հետ business as usual սկզբունքի վերադարձ չի լինելու»,- ասել է Սոլոխը:










