2001 թվականի սեպտեմբերի 11-ից ի վեր ԱՄՆ-ն կորցրել է ավելի քան 5000 զինվոր. Պենտագոն

16:01 • 31.05.16

2001 թվականի սեպտեմբերի 11-ից՝ Նյու Յորքում Առևտրի համաշխարհային կենտրոնի վրա տեղի ունեցած ահաբեկչական հարձակման օրվանից սկսած՝ ԱՄՆ-ի մարտական կորուստները կազմել են ավելի քան 5 հազար մարդ: Նման թիվ է ներկայացրել երկրի զինված ուժերի շտաբների ղեկավարների կոմիտեի նախագահ գեներալ Ջոզեֆ Դանֆորդը, հաղորդում է ТАСС-ը:

 

«5 հազար մարդ է սպանվել մարտերում՝ սկսած սեպտեմբերի 11-ից»,- ասել է նա Արլինգթոնի ազգային գերեզմանատանը Հիշատակման օրվա կապակցությամբ ծաղկեպսակ դնելու արարողությանը:

 

Իր ելույթում նա նշել է, որ երկրի հիմնադրման օրվանից ի վեր երկրի համար իր կյանքն է տվել ավելի քան 1 միլիոն մարդ:

 

2001 թվականի սեպտեմբերի 11-ից ի վեր ԱՄՆ-ն կորցրել է ավելի քան 5000 զինվոր. Պենտագոն