Լեհաստանը պատրաստվում է հրաժարվել «Գազպրոմ»-ի հետ երկարաժամկետ պայմանագրերից

10:00 • 31.05.16

Լեհաստանի պետական PGNiG գազային ընկերությունը մտադիր չէ երկարացնել ռուսական գազի մատակարարման վերաբերյալ «Գազպրոմ» ընկերության հետ երկարաժամկետ պայմանագիրը: Այդ մասին Reuters գործակալությանը հայտնել է գազային և էներգետիկ ենթակառուցվածքների հարցերով Լեհաստանի կառավարության լիազորված անձ Պյոտր Նաիմսկին:

 

«Մենք կձգտենք իրավիճակի, որի դեպքում երկարաժամկետ պայմանագիրը կմնա անցյալում: Եթե ռուսական գազի գինը լինի բավականաչափ մրցունակ, մենք չենք բացառում դրա ձեռքբերման հնարավորությունը, բայց հստակ՝ ոչ երկարաժամկետ համաձայնագրի շրջանակում»,- ասել է պաշտոնյան:

 

1996 թվականին ստորագրած պայմանագրի գործողության ժամկետը լրանում է 2022 թվականին: Լեհաստանը Ռուսաստանի գազի գործող գինը բարձրացված է համարում: 2015 թվականին PGNiG-ը պահանջել է «Գազպրոմից» վերանայել սակագները: Այդ հարցը, ըստ երևույթին, կորոշվի արբիտրաժային դատարանում:

Լեհաստանը պատրաստվում է հրաժարվել «Գազպրոմ»-ի հետ երկարաժամկետ պայմանագրերից