ԵԱՏՄ-ի հետ փոխգործակցությունը Ռուսաստանին կօգնի հաղթահարել ընթացիկ դժվարությունները. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ Եվրասիական տնտեսական միության հետ փոխգործակցությունը կօգնի երկրին հաղթահարել ընթացիկ դժվարությունները, գրում է РИА Новости-ն:
«Այստեղ մենք մեր փոխգործակցությունից չենք ակնկալում կախարդական միջոցներ, բայց առանց որևէ կասկածի դա մեզ կօգնի հաղթահարել ընթացիկ դժվարությունները: Ես դրանում չեմ կասկածում»,- ընդգծել է Պուտինը:
Ինչպես նշում է գործակալությունը՝ Պուտինը ժամանել է Աստանա՝ «Ակորդա» նստավայր, որտեղ երկկողմ հանդիպում է ունեցել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ, իսկ այնուհետև մասնակցելու է ԵԱՏՄ նիստին:
Մոսկվան և Աստանան, քննարկելով երկկողմ օրակարգը, միշտ լուծում են խնդրահարույց հարցերը, հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:
«Հենց ռուսական աջակցության շնորհիվ, մեր համատեղ աշխատանքի շնորհիվ աշխատում է ԱՊՀ-ն և ստեղծվել է Եվրասիական տնտեսական միությունը: Չնայած բարդ միջազգային պայմաններին՝ այդ միությունն աշխատում է»,- ասել է Նազարբաևը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ:










