Թուրքիայի հարավ-արևելքում ավերածությունները՝ Reuters-ի ֆոտոշարքում (լուսանկարներ)
Reuters գործակալությունը ֆոտոշարք է ներկայացրել Թուրքիայի հարավ-արևելքից՝ ցույց տալով իշխանությունների ձեռնարկած անվտանգության միջոցառումների և Թուրքիայի անվտանգության ուժերի ու քուրդ զինյալների միջև բախումների ընթացքում տեղի ունեցած ավերածությունները:
Թուրքիայում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դեմ զինված հակամարտությունը նոր ուժով բռնկվեց 2015 թվականի հուլիսին։ Այդ ժամանակից ի վեր քուրդ ապստամբների հետ բախումներում մահացել է ավելի քան 480 զինվորական և ոստիկան: Թուրքիայի գլխավոր շտաբը հայտնել է այդ ընթացքում մոտ 5 հազար քուրդ զինյալի մահվան մասին:
Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության ներկայացուցիչները պնդում են, որ Թուրքիայի հարավ-արևելքում իրականացվող հակաահաբեկչական գործողության ընթացքում հարյուրավոր խաղաղ բնակիչներ են զոհվել:










