Երևանում կազմակերպվել է «Նվիրեք նրանց հեքիաթ» խորագրով միջոցառում՝ զոհվածների երեխաների համար (լուսանկարներ, տեսանյութ)

19:16 • 01.06.16

Ապրիլյան չորսօրյա պատերազմում զոհված զինծառայողերի երեխաների համարԵրևանի Երազ այգում կազմակերպվել էր միջոցառում «Նվիրեք նրանց հեքիաթ» խորագրով, որտեղ ներկայացվել էին երեխաների լուսանկարները: Երեխաները եկել էին տարբեր մարզերից, ինչպես նաև Ղարաբաղից, և միջոցառման վերջում նրանք ստացան իրենց ցանկացած նվերները:


Լուսանկարների հեղինակ, լուսանկարչուհի Աննա Մանասարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ապրիլյան դեպքերից հետ ամեն մեկը ցանկանում է ինչ-որ բան արած լինել:

 

«Հունիս մեկը երեխաների պաշտպանության օրն է, իսկ այս երեխաները մեզ պաշտպանողների երեխաներն են: Քանի որ ես մանկական լուսանկարիչ եմ, որոշեցի ֆոտոսեսիա անցկացնել»,-ասաց նա և նշեց, որ իմացել են երեխաների ցանկությունները,  տեղադրել են ինտերնետում և ով ինչով կարողացել, օգնել է:


Աննա Մանասարյանն ասաց, որ զոհվածների 47 երեխաներից նախագծին մասնակցել են 35 երեխա:

 

«Երեխաների մեծամասնությունը ցանկացել է հեծանիվներ, պլանշետներ»,-ասաց նա: