Կոլումբիայի ոստիկանությունը 650 կգ կոկաին տեղափոխող նավ է առգրավել

08:48 • 01.06.16

Կոլումբական իշխանություններն ավելի քան 650 կգ կոկաին տեղափոխող արագընթաց նավ են առգրավել, հայտնում են տեղի իշխանությունները, գրում է РИА Новости-ն:
 

Նշվում է, որ նավն առգրավվել է Կարիբյան ծովի Սան Անդրես կղզու շրջանում: Նավում հայտնաբերվել է 650 կգ արգելված նյութ, ինչպես նաև անձնակազմը, որը բաղկացած է եղել 3 կոլումբացիներից և Հոնդուրասի մեկ քաղաքացուց: Նրանք բոլորը ձերբակալվել են:

 

Իշխանությունների գնահատականով՝ առգրավված ապրանքի արժեքը «սև շուկայում» կազմում է մոտ 20 մլն դոլար: Կոկաինի խմբաքանակը ջրային ճանապարհով ուղարկվում էր Հոնդուրաս, որպեսզի այնուհետ ուղարկվեր ԱՄՆ:

 

Կոլումբիայի ոստիկանությունը 650 կգ կոկաին տեղափոխող նավ է առգրավել