Դամասկոսի նահանգում 48 ժամով «լռության ռեժիմ» է հաստատվել
Սիրիայի Դամասկոս նահանգի Դարաա բնակավայրում 48 ժամով «լռության ռեժիմ» է հաստատվել։
Այդ մասին հաղորդում է Интерфакс գործակալությունը՝ Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար գեներալ-լեյտենանտ Սերգեյ Կուրալենկոյի հղումով։
«Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությամբ և Սիրիայի Արաբական Հանրապետության ու ամերիկյան կողմի համաձայնությամբ բնակչությանը մարդասիրական օգնություն հասցնելու նպատակով Դամասկոսի Դարաա բնակավայրում 48 ժամով «լռության ռեժիմ» է մտցվել»,-հայտարարել է Կուրալենկոն։










