Երևանի Աբովյան փողոցի տներից մեկում դի է հայտնաբերվել

23:37 • 01.06.16

Հունիսի 1-ին՝ ժամը 21.38-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Աբովյան փողոցի թիվ 21 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։

 

Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի հատակին հայտնաբերել Օ.Զ.-ի դին (ծնվ. 1968թ.):
 

Երևանի Աբովյան փողոցի տներից մեկում դի է հայտնաբերվել