Եգիպտոսի քննիչները հայտնել են EgiptAir-ի կործանված ինքնաթիռի «սև արկղերից» ազդանշան ստանալու մասին

16:35 • 01.06.16

Եգիպտոսի քննիչները հայտարարել են, որ հավանաբար ստացել են EgyptAir ավիաընկերության՝ անցած ամիս կործանված ինքնաթիռի «սև արկղերի» ազդանշանները, գրում է BBC-ն:

 

Հայտարարությունում նշվում է, որ դրանք ստացել է Միջերկրական ծովում որոնումներ իրականացնող ֆրանսիական նավը:

 

A320 ինքնաթիռում 66 մարդ է եղել, այն մայիսի 19-ին կործանվել է Փարիզից Կահիրե ճանապարհին: Այն անհետացել է Հունաստանի և Եգիպտոսի ռադարների էկրաններից՝ առանց տագնապի ազդանշան ուղարկելու:

 

Ֆրանսիայի իշխանությունները դեռ ստացած ազդանշանի մասին հայտարարությամբ հանդես չեն եկել:

Եգիպտոսի քննիչները հայտնել են EgiptAir-ի կործանված ինքնաթիռի «սև արկղերից» ազդանշան ստանալու մասին